Գիտությունների ազգային ակադեմիայի շռայլութունները. գիտնականների սիրտը կոնյակ է ուզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզվում է` թանկարժեք կոնյակներ գնում են ոչ միայն պետական կառավարման մարմինները, այլեւ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ գիտությունների ազգային ակադեմիան մայիսի 22-ին պայմանագիր է կնքել «Վինո Վինո» ընկերության հետ եւ գնել 10 հատ կոնյակ:

Այսպես, պարզվում է` գնվել է 1 հատ «Էրեբունի 30» 0.7լ կոնյակ՝ 240 հազար դրամով, 2 հատ «Դվին կոլեկցիոն» կոնյակ՝ ընդհանուր 90 հազար դրամով, 6 հատ «Նաիրի» կոնյակ՝ 236 հազար 556 դրամով (հատը՝ մոտ 39.5 հազար դրամ) եւ մեկ հատ «Արարատ» կոնյակ` 89 հազար դրամով: Բացի այս` գիտությունների ակադեմիայի կոնյակասերները գնել են նաեւ տուփ՝ 37 հազար դրամով: Այսքան հուշանվերի համար գիտությունների ազգային ակադեմիան պետական միջոցներից ծախսել է մոտ 700 հազար դրամ:




Լրահոս