Պատգամավոր Մուրադ Մուրադյանը ստորագրահավաք է կազմակերպել Մասիսի քաղաքապետին գրավի դիմաց ազատ արձակելու նպատակով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանը խորհրդարանում ստորագրահավաք է նախաձեռնել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին գրավի դիմաց ազատ արձակելու նպատակով: «Արմենպրես»-ի հետ զրույցում պատգամավորն ասաց, որ ներկայումս ստորագրահավաքին միացել է 8 պատգամավոր:

«Կարծում եմ, եթե ՀՀԿ խմբակցությունից այսօր խորհրդարանում բոլորը լինեին, բոլորն էլ կստորագրեին: Այժմ ստորագրահավաքին միացել ենք` ես, Գագիկ Մելիքյանը, Խոսրով Հարությունյանը, Էդուարդ Շարմազանովը, Վահրամ Բաղդասարյանը, Արայիկ Հովհաննիսյանը, Գագիկ Մինասյանը, Կորյուն Նահապետյանը»,- ասաց Մուրադյանը:

Նա անհասկանալի է համարում Մասիսի քաղաքապետի ձերբակալումը:

«Ի՞նչ հանցանք է կատարել, որ միանգամից խափանման միջոցը ձերբակալումն են ընտրել»,- հարցրեց Մուրադյանը:




Լրահոս