Ի գիտություն միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրողների. Հայաստանի և Ռուսաստանի միջև համաձայնություն է ձեռք բերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2018 թվականի ապրիլի 27-ին ուժի մեջ է մտել «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագիրը:

Ըստ Համաձայնագրի՝ միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների կամ տարանցիկ ուղևորափոխադրումներ իրականացնելու նպատակով յուրաքանչուր ավտոտրանսպորտային միջոցի համար տրամադրվում է մեկանգամյա թույլտվություն:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ կազմակերպելու մեկանգամյա թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն՝ ներկայացնելով համապատասխան դիմում և պետական տուրքի վճարման անդորրագիր (գանձապետական հաշիվ՝ 900005001277):

Հասցե՝ ք. Երևան Վազգեն Սարգսյան 3/3, հեռ. 590104, 590105:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարություն




Լրահոս