
Մենք պատրաստ ենք թե՛ Ընտրական օրենսգրքի, թե՛ արտահերթ ընտրությունների վերաբերյալ քննարկումներ անցկացնել: Այս մասին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:
«Մենք համարում ենք, որ այդ քննարկումներին պետք է մասնակցեն քաղաքական ուժերը: Սա է պահանջում սկբունքորեն ժողովրդավարական մոտեցումները: Մինչ այս պահը որևէ առաջարկություն մասնակցելու այդ քննարկումներին, բայց պատրաստ ենք դրանք», – նշեց նա:
Միևնույն ժամանակ Դավիթ Հարությունը ընդգծեց, թե ողջունում են Նիկոլ Փաշինյանի այն միտքը, որ ընտրությունները պետք է անցկացվեն մի քանի մեխանիզմներ ներդնելով: Հարությունյանը նաև նշեց, թե այժմ գործող համակարգը կարևոր են համարում, սակայն պատրաստ են քննարկել նաև վարկանիշային համակարգի հետ կապված հարցերը: