ՀՀԿ Գործադիր մարմնի նիստին մասնակցել է նաև Կարեն Կարապետյանը. ինչ հարցեր են քննարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում քննարկվել են ներքաղաքական բազմաթիվ հարցեր և մասնակցել է նաև առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը: Այս մասին նիստի ավարտին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, թե մարտավարություն և ռազմավարություն է փոխվելու կուսակցությունում:

«ՀՀԿ-ն ազգային պահպանողական քաղաքական կուսակցություն է և շարունակելու է իրականացնել իր գործունեությունը: Մենք շարունակելու ենք ակտիվ աշխատել: ՀՀԿ-ն չի պատրաստվում արհեստականորեն խոչընդոտել Փաշինյանի կառավարության գործունեությունը և արհեստականորեն վիժեցնել կառավարության ծրագիրը: Միայն 5 հարցում որևէ հետ քայլ չենք անելու ու չենք հանդուրժելու: Կառավարության ծրագրի վերաբերյալ մենք ժխտողական մոտեցում չունենք», – նշեց նա, ասելով, թե կառավարությանը պետք է հնարավորություն տալ՝ իրականացնել իր քաղաքական գործունեությունը:

Շարմազանովի խոսքով, թե ինչպես չեն խոչընդոտի եւ ինչպես կքվեարկեն, պարզ կդառնա ժամանակի ընթացքում միայն: «Տրամաբանական եմ համարում, որ կառավարության ծրագիրը կընդունվի և տրամաբանական եմ համարում, որ քննարկումները կլինեն բովանդակային և ըստ էության», – հավելեց նա:




Լրահոս