Կա քաղաքական ճնշում. Շարմազանովը՝ Մասիսի քաղաքապետի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք մնում ենք մեր կարծիքին. այս պահին շուտափույթ, շտապ արտահերթ ընտրությունների անցկացման հարց օրակարգում չկա: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ընգդծելով, որ նման օրակարգ առկա չէ նաև Նիկոլ Փաշինյանի մոտ:

«Որևէ մեկը չի կարող ասել, թե վեց կամ յոթ ամիս հետո ինչ կարող է լինել: Մենք պատրաստ ենք քննարկել կարևոր հարցերը գործընկեր ուժերի հետ: Գլոբալ առումով ՀՀԿ-ի կարծիքը չի փոխվել», – նշեց նա:

Շարմազանովի խոսքով, կուսակցության նիստի ժամանակ քննարկվել են ապագայի վերաբերյալ հարցեր՝ ռազմավարություն և մարտավարություն, սակայն չցանկացավ բացահայտումներ անել: Անդրադառնալով Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի ձերբակալմանը, Շարմազանովը կոչ արեց անմեղության կանխավարկածը հաշվի առնել: «Ես որպես ԱԺ պատգամավոր միացել եմ ստորագրահավաքին և առաջարկել եմ, որ համապատասխան իրավապահները փոխեն խափանման միջոցը: Սա իմ իրավունքն է, ես դա արել եմ: Հայաստանում դժբախտաբար կա քաղաքական ճնշում, դա տեսել ենք և՛ մայիսի մեկի քվեարկությունից առաջ, եւ՛ դրանից հետո: Համալսարանում տեղի ունեցող իիրադարձությունները ես նույնպես համարում եմ Արամ Սիմոնյանի քաղաքական գործունեության արդյունք», – հավելեց նա: Շարմազանովը ընդգծեց, որ ՀՀԿ-ական լինելը պատիվ է, այլ ոչ թե հանցագործություն:

 




Լրահոս