«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանն այս օրերին մասնակցում է ԵԽԽՎ հանձնաժողովների նիստին, բայց՝ ներկուսակցական հանձնարարականով: Նա հիմա փորձում է եվրոպացիների մոտ տպավորություն ստեղծել, թե ՀՀԿ-ն, նախկին իշխանությունները Հայաստանում անխնա հալածվում են, դարձել են ատելության քարոզչության զոհ:
Բացի այդ, նա փորձելու է գնահատականներ կորզել եվրոպացիներից, որ այս պահին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն չկա, իսկ եթե այդ ընտրությունները պետք է անցկացվեն, ապա ժամանակ տալով քաղաքական ուժերին նախապատրաստվելու: Սա էլ ՀՀԿ-ին պետք է, քանի որ հույս ունեն այդ ժամանակում նոր իշխանության վարկանիշը կընկնի, իրենք էլ կկարողանան հակահեղափոխություն անել: Միայն թե, նկատենք, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին մայիսի 29-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում բառացի ասել է. «ԵՄ-ն պատրաստ է աջակցել ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացմանը»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: