
Գործադիրի այսօրվա նիստում հավանության արժանացավ կառավարության ծրագիրը եւ այն սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: Խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրի քննարկումը նախատեսված է հունիսի 7-ին:
Նշենք, որ ծրագրի երկրորդ կետում ամրագրված է արտահերթ ընտրությունների նախապատրաստւթյան հարցը: Իսկ այդ կետի ենթակետում էլ որպես առաջնահերություն ամրագրված է ռեյտինգային համակարգից հրաժարվելը: