
Կառավարության աշխատակազմի ենթակայության տակ մոտ 110 մեքենա է գտնվում ու մեր նախնական հաշվարկներով մոտ 30 տոկոսը ենթակա է կրճատման: Այս մասին լրագրողների հետ զրույցում նծեց Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
Դիտարկմանը, թե կառավարության աշխատակազմում այս տարիներին մի շարք չարաշահումներ են եղել, ինչպե՞ս է նոր կառավարությունը դրանց դեմ պայքարելու, Է. Աղաջանյանն ասաց, որ իրենք չեն կրճատելու մարդկային ռեսուրսը, այլ՝ ծառայողական ավտոմեքենաների ու դիզվառելիքի կտրոնների քանակը:
Նա նաև նշեց, թե չարաշահումներ են նկատել և շուտով բացահայտումներ կլինեն:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: