ՖՈՏՈ. Խոշոր սուպերմարկետների տերերը վարչապետի հետ շտապ հանդիպում են պահանջում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոշոր սուպերմարկետների տերերը վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմում են բաց նամակով և շտապ հանդիպում են պահանջում: Մասնավորապես` ՍԱՍ, Սիթի, Էվրիկա, Ծիրան, Զովք, Պարմա, Կրպակ, Կայզեր, Վաս գրուպ և Դանիելյան սուպերմարկետները:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում լուրջ ստուգումներ են սկսվել սուպերմարկետներում: Մասնավորապես` ինչպես ԱԱԾ-ն բացահայտեց, «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունը, հանդիսանալով ավելացված հարկ վճարող կազմակերպություն, դեռևս 2016 թվականի վերջին, տեղական գյուղմթերքի գնաճ չառաջացնելու պատրվակով, համաձայնություն է ձեռք բերել ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության հետ` գյուղացիներից գնված գյուղմթերքի վաճառքը «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցից իրականացնել տարբեր անձանց անվամբ հիմնադրված ԱՁ-ներով, ինչը հնարավորություն է ընձեռել 20 տոկոս ԱԱՀ-ի և շահութահարկի փոխարեն վճարել ընդամենը 2 տոկոսի չափով շրջանառության հարկ»:




Լրահոս