
Պարզվում է՝ 2017 թվականի պետական բյուջեն կատարվել է 267 մլրդ դրամ պակասուրդով` 11.2% ով գերազանցելով տարեկան ճշտված ծրագիրը: Ըստ բյուջեի կատարողականի հաշվետվության, պակասուրդի ծրագրի գերազանցումը հիմնականում պայմանավորված է եկամուտների նկատմամբ ծախսերի առավել բարձր կատարողականով: «Պակասուրդ/ՀՆԱ ցուցանիշը 2017 թվականին կազմել է 4.8%՝ կանխատեսված 2.8%-ի և 2016 թվականի 5.5%-ի դիմաց: Առանց «Ռուսաստանի Դաշնության կողմից տրամադրված պետական արտահանման վարկի հաշվին ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորում» վարկային ծրագրի՝ պակասուրդ / ՀՆԱ ցուցանիշը 2017 թվականին կազմել է 3.2%՝ նախորդ տարվա 5%-ի դիմաց»,- նշված է այնտեղ: