Հայաստանի կառավարությունը արդարադատության նախարարությանը առաջիկայում 865 եվրոյին համարժեք դրամ կհատկացնի: «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նշված գումարը ԱՆ-ն վճարելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Ագանիկյանն ընդդեմ Հայաստանի» գործի վճռով սահմանված արդարացի հատուցման համար:
Նշենք, որ դիմումատուն՝ Հրայր Ագանիկյանը, ԱՄՆ քաղաքացի է, ծնվել է 1953 թվականին եւ ներկայումս կալանավորված է Երեւանում: 2004 թվականի դեկտեմբերին նրա դեմ քրգործ է հարուցվել՝ խարդախության եւ վաշխառության մեղադրանքներով: Եւ 2012 թվականի ապրիլի 2-ին Ագանիկյանը հայց է ներկայացրել ՄԻԵԴ եւ բողոքել իր դատավարության երկար ժամկետի մասին: Նա բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում. արդար դատաքննության իրավունքը եւ դատարանի մատչելիության իրավունքը խախտվել է:
Արդյունքում ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ տեղի է ունեցել կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում, ինչի համար էլ այս կառավարությունը ավելի քան կես մլն դրամ պետք է փոխհատուցի: