Բարձրագույն դատական խորհրդում երկուշաբթի թեժ է լինելու: Բանն այն է, որ երկուշաբթի խորհրդի անդամները պետք է ԱԺ ներկայացնելու համար ընտրեն Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուները վաղուց ներկայացվել են ԲԴԽ, սակայն նիստ չի անցկացվել, ու քվեարկություն չի կայացվել, քանի որ ԲԴԽ անդամներից Հայկ Հովհաննիսյանը բացակայում է երկրից: ՈՒ հիմա այդ գործընթացը տեղի կունենա երկուշաբթի: