Ինչպես 60 վայրկյանում արագ վերականգնել ուժերն ու հանգստանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լինում է, որ աշխատանքային օրվա ավարտին դեռևս մնացել է մի քանի ժամ, իսկ դուք արդեն հյուծված եք և հոգնած: Տառապելու փոխարեն, փորձարկեք այս հրաշալի մեթոդը, որը կօգնի ընդամենը մեկ րոպեում վերականգնել ձեր ուժերն ու վերացնել հոգնածությունը: Ձեզանից կպահանջվի կատարել մի քանի շատ պարզ գործողություններ:

Եվ այսպես ձեզանից կպահանջվի՝

1. Շփեք ձեռքերի ափերը՝ 5 վայրկյան:

2. Տաք ձեռքերով շփեք այտերը՝ 5 վայրկյան:

3. Մատների բարձիկներով թեթևակի հարվածեք գլխին՝ 5 վայրկյան:

4. Գտեք վահանաձև գեղձը և բթամատով սեղմեք: Վահանաձև գեղձը գտնվում է ադամախնձորի ներքևում, 3 անգամ մերսեք այն:

5. Գտեք զարկերակը, թեթևակի սեղմեք այն հատվածում, որտեղ կզգաք թրթռոցը, ապա բաց թողեք: Կրկնեք 3 անգամ:

6. Թեթևակի սեղմեք գանգի հիմնամասին:

7. 3 անգամ թեթևակի մերսեք ոտքերի թաթերը, հատկապես ուշադրություն դարձրեք ոտքի բթամատերին:

8. Ձեռքի ափով թեթևակի հարվածեք ոտքի երկայնքով:

Համոզված եղեք՝ ձեր ուժերը շատ կարճ ժամանակահատվածում կվերականգնվեն:




Լրահոս