ՖՈՏՈ. 9 իրեր, որոնք փչացնում են ձեր ամառային կերպարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միայն ամռանը կարող եք ուրախացնել ձեր մարմնին՝ հագնելով առավելագույնը քիչ հագուստ: Թվում է, թե հագել եք շորտեր և շապիկ կամ զգեստ և հանգիստ կարող եք դուրս գալ տանից: Սակայն կան սխալներ, որոնք կարող են փչացնել ձեր ամառային կերպարը:

Ահա այն սխալները, որոնք կանայք ամենից շատն են թույլ տալիս:

Ամռան հակաթրենդները

Ներքնազգեստ

Ամռանը մաշկը և մարմին ը ցանկանում են շնչել, սակայն ներքնազգեստի մասին ևս չպետք է մոռանալ: Չէ որ կրծքկալի բացակայությամբ շապիկը վուլգար տեսք է հաղորդում: Եվս մեկ սխալը ոչ ճիշտ գույնն է: Պետք է այն հագուստին համապատասխան գույնի ընտրել:

Հողաթափեր

Սրանք ծովափնյա կոշիկներ են, այդ պատճառով դրանք պետք չէ հագնել զբոսնելիս: Նաև մի մոռացեք, որ այսպիսի կոշիկն ավելի սազական է գեղեցիկ և խնամված ոտքերի ու եղունգների հետ:

Թափանցիկ հագուստ

Սա ևս ծովափնյա թեմատիկա է: Բացի այդ պետք է ունենալ լավ կազմվածք և ոճի զգացողություն, որպեսզի այսպիսի հագուստը համապատասխան լինի Ձեզ:

Զուգագուլպաներ

Իհարկե կան գրասենյակային միջոցառումներ, որտեղ դրեսս-կոդը թույլ չի տալիս այլ բան հագնել: Մյուս դեպքերում զուգագուլպաներն ամռանը տաբու են:

Շատ նեղ հագուստ

Շատ նեղ հագուստը կարող են անհարմարություններ ստեղծել ամռանը: Պետք է նախապատվություն տալ ազատ հագուստին:

Շատ դիմահարդարում և պարֆյում

Մենք բոլորս ցանկանում ենք ընդգծել մեր գեղեցկությունը: Սակայն ամռանը պետք չէ չափից դուրս դիմահարդարվել և շատ օծանելիք օգտագործել: Պետք է ընտրել թեթև բույրեր:

Սև գույն

Արդեն վացուց հայտնի է, որ սև հագուստը տաքություն է ներծծում: Բացի այդ վառ և արևոտ օրը ձեր սև հագուստը տխուր կդիտվի:




Լրահոս