Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Շառլ Ազնավուրի նամակով, որտեղ Ազնավուրը շնորհավորում է Փաշինյանին ծննդյան օրվա եւ վարչապետ ընտրվելու առիթով.
Փաշինյանի էջի հետեւորդներից մեկն էլ թարգմանել է այն.
Հարգելի պարոն վարչապետ, բարեմաղթանքներս եմ հղում Ձեր ծննդյան տոնի եւ անկեղծ շնորհավորանքներս ձեր վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Համոզված եմ, որ դուք կկատարեք ձեր առաքելությունը եւ հանդես կգաք առաջինը մեր ժողովրդի շահերից: Ինչպես գիտեք, ես մեծ հուզմունքով ու հպարտությամբ հետեւեցի Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։
1988 թ. Երկրաշարժից եւ Հայաստանի Հանրապետության բռնկումներից հետո ես արեցի ամեն հնարավորը իմ ազգի համար։
Չնայած բոլոր խոչընդոտներին երկրի իրավիճակը բարեբախտաբար փոխվել է: Ձեր շնորհիվ այսօր Հայաստանում նոր հույս կա հայ ժողովրդի համար, այն ժողովրդի, ով հավատացել և կանգնած է եղել Ձեր կողքին։
Ցանկանում եմ ամբողջ սրտով, որ Հայաստանի երիտասարդները կարողանան համախմբել իրենց ուժերը, բոլոր նոր մտահղացումներն ու նոր ծրագրերը կարողանան ի կատար ածել Նոր Հայաստանում։
Այդ պատճառով է, որ ես ներգրավված եմ մշակութային կենտրոնի ստեղծման նախագծում եւ հույս ունեմ, որ այս նախագիծը զգալի ազդեցություն կունենա մեր ժողովրդի զարգացման համար: Ես կխնդրեմ մեր թիմին Ազնավուրի հիմնադրամից ձեզ հետ կիսվել մեր ծրագրերով:
Ես շատ կցանկանայի գալ այս Նոր Հայաստանը եւ հանդիպելու մեր ժողովրդի ապագան կերտող ուժերին:
Սիրով՝ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ