
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում բողոքի ակցիա է իրականացվում: Պատճառն ԱԱԾ հատուկ ջոկատայինների և քաղաքացիների միջև ծեծկռտուքն է եղել:
Քաղաքացիները փակել են քաղաքի կենտրոնական փողոցը: Լուսանկարները համացանցում հրապարակել է Արցախի Ազգային վերածնունդ կուսակցության վարչության անդամ Տիգրան Գրիգորյանը:
«Մարդիկ բողոքում են տարիների ընթացքում Արցախում տիրող բեսպրեդելի մթնոլորտի դեմ»,- նշել է Գրիգորյանը:
Նշենք, որ երեկ երեկոյան քաղաքացիները փակել էին փողոցը և պահանջում էին պատասխանատվության ենթարկել մեղավորներին։