Ռեալից Զիդանի հեռանալը մի քիչ տարօրինակ էր. Խամես

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյունխենի «Բավարիայի» կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալից» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հեռանալը:

Կոլումբացու տրանսֆերային իրավունքները պատկանում են «սերուցքայիններին»:

«Մի քիչ զարմացած էի նման տեղեկությունից, քանի որ երեք տարվա ընթացքում նա նվաճեց գրեթե բոլոր տիտղոսները:Մի քիչ տարօրինակ էր, սակայն այդպիսին է Զիդանի որոշումը:
Կարծում եմ, որ Զինեդինը լավ աշխատանք է կատարել երեք տարվա ընթացքում»,- Խամեսի խոսքը մեջբերում է Bild-ը:

«Բավարիան» 42 միլիոն եվրոյով կարող է գնել Խամեսի տրանսֆերը:




Լրահոս