
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սահակյանը սոցցանցի իր էջում տեղեկացրել է, որ դուրս է գալիս խմաբկցությունից:
«Հարգելի հայրենակիցներ, Տեղեկացնում եմ ձեզ, որ դիմումիս համաձայն դուրս եմ գալիս ԱԺ Հանրապետական խմբակցությունից և այսուհետ որպես պատգամավոր կենտրոնանալու եմ գլխավորապես Գյումրու խնդիրների և Հայաստանի տնտեսության զարգացման հարցերի շուրջ: Պատրաստ եմ ակտիվորեն աջակցել թե´ գործող իշխանության, թե´ ընդդիմության իմ ընկերների` զարգացման տանող բոլոր նախաձեռնություններին, պատրաստվում եմ ավելի ակտիվ լինել մեր տնտեսության կայացման ճանապարհին առկա և առաջ եկող մարտահրավերները մատնացույց անելու հարցում»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ մինչ այդ խմբակցության շարքերը լքել էին Շիրակ Թորոսյանն ու Արթուր Գևորգյանը: