Հրազդան քաղաքում ավտոմեքենան բախվել էլեկտրական սյանը. կա մեկ զոհ և մեկ տուժած

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 3-ին, ժամը 00:46-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի ԲԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ և առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Միկրոշրջան թաղամասի Զ. Անդրանիկի պողոտայում՝ ԲԿ-ի հարևանությամբ, «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ն. Ա., ծնված 1986 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը. ուղևորը՝ Գ. Հ.-ն (ծնված 1988 թ.) տեղում մահացել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդը քաղաքացիների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Հրազդանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, Գ. Հ.-ի դին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:




Լրահոս