
Մեստիայի շրջանի Լատալի գյուղում սպանվել է 23-ամյա երիտասարդ (Սամեգրելո-Զեմո Սվանեթի մարզ), հաղորդում է Վրաստանի հանրային հեռուստատեսությունը։
Սպանությանը նախորդել էր վեճ, որում ներգրավված էին եղել մի քանի մարդ։ Վեճի ժամանակ 23-ամյա երիտասարդին սառը զենքով մի քանի վիրավորում է ստացել եւ տեղում մահացել է։ Դին տեղափոխել են Քութաիսի դատական փորձաքննության ազգային բյուրո։
Նաեւ հայտնի է, որ վեճի ժամանակ վիրավորվել է եւս մեկ մարդ։ Տուժածին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Մեստիայի հիվանդանոց։
Դեպքի մի քանի ականատեսները հարցաքննվել են ոստիկանության կողմից։ Քրեական գործ է հարուցվել ՔՕ 108-րդ հոդվածի հատկանիշներով՝ «Դիտավորությամբ սպանություն»։