Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթանում է Altibox Norway Chess սուպերմրցաշարը:
Այսօր կայացան 6-րդ տուրի հանդիպումները: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը մրցեց Ֆաբիանո Կարուանայի հետ: Պարտիան ավարտվեց 28-րդ քայլում` ոչ-ոքի արդյունքով:
Տուրի մյուս պարտիաներում միավորը կիսել են Անանդը և Մամեդյարովը, ինչպես նաև Նակամուրան և Վաշիե Լագրավը: