Հունիսի 3-ին, ժամը 18:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Լերմոնտովո գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 24-րդ կմ-ին «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Դ. Վ., ծնված 2001 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։ Շտապօգնության աշխատակիցները վարորդին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել ուղևոր՝ Ս. Զ.-ին (ծնված 2003 թ.), ով հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։