
Այսօր Հայաստանից դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ միջպետական ոչ կանոնավոր և տարանցիկ ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունները բողոքի ակցիա են իրականացնում Հանրապետության հրապարակում:
Ընկերությունները բողոքում են այն բանի դեմ, որ հունիսի 1-ից դեպի Ռուսաստանն և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները հայ վարորդների համար արգելվել է: Վարորդները պահանջում են օրենսդրական փոփոխությամբ վերադառնալ նախկին՝ լիցենզավորման համակարգին, և դրանով հավասար պայմաններ ստեղծել բոլոր փոխադրողների համար։
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: