ՀՀ ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանն այսօր անդրադարձավ տուգանքների համաներման հարցին՝ ասելով, թե այդ հարցը կարգավորվում է խորհրդարանի կողմից, սակայն դժվարացավ ասել, թե երբ համապատասխան նախագիծը կբերվի խորհրդարան:
Միևնույն ժամանակ նա նշեց, որ իրենք առաջարկություններն արել են, կառավարությունը կներկայացնի Ազգային ժողով: Միևնույն ժամանակ ՃՈ պետի տեղակալը նշեց, որ համաներում կկիրառվի 2012 հունվարի 1-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ն իրականացված վարչական վարույթների մասին է խոսքը: «Բացառություններ կան, օրինակ, ոչ սթափ վիճակում մեքենան վարելու մասով համաներում չի լինելու»,- նշեց նա: