Վալերիյ Օսիպյանի` աղմկահարույց ծեծի մասնակից կնքահայրը` ՊԵԿ-ում վարչության պետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ այսօր ՀՀ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ է նշանակվել Կարեն Կարապետյանը, ով նախկինում զբաղեցնում էր Կենտրոնի հարկային տեսչության պետի պաշտոնը: Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը աշխատել է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման տարիներին:

Բայց նրա ու Խաչատրյանի հարաբերությունները լարվեցին դեռեւս 2014 թվականի օգոստոսի 26-ին «Շառլոտ» գիշերային ակումբում տեղի ունեցած ծեծի հայտնի դեպքից հետո: Ի դեպ, հենց այս դեպքից հետո աշխատանքից ազատվեց Կենտրոնի հարկային տեսչության պետ Կարեն Կարապետյանը: Այդ գործով նա անցնում էր որպես տուժող (վնասել էին նրա գլուխը): Թե ինչպես Կարապետյանը կարողացավ հաջողացնել իշխանափոխությունից հետո նման բարձր պաշտոն զբաղեցնել, դժվար է ասել: Բայց հատկանշական է մի փաստ, որ նա ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի կնքահայրն է:

Հրանտ Կարապետյան

Սա դեռ ամենը չէ: Բացի այս, պարզվում է, որ Կարապետյանը ՀՀ Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի փեսայի` Հրանտ Կարապետյանի աներորդին է:

Մեզ մնում է հուսալ, որ Կարեն Կարապետյանը ՊԵԿ նոր ղեկավարի թելադրած խաղի նոր կանոնների պայմաններում զրկված կլինի նախկին աշխատաոճով գործելու հնարավորությունից:




Լրահոս