
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում հրապարակել է հեղափոխությանն արված նվիրատվությունների՝ նախնական-ամբողջական հաշվետվության ցանկը:
Մասնավորապես, նա հրապարակել է 49 լուսանկար, որտեղ նվիրատուների անուն-ազգանուններն են, գումարների չափն ու արժույթը: Նվիրատվություն արվել է տարբեր երկրներից՝ ԱՄՆ-ից, Կանադայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից եվրոպական այլ երկրներից:
Ընդհանուր առմամբ՝ ստացված նվիրատվությունները գերազանցում են 126 մլն դրամը:
Հաշվետվությանն ամբողջությամբ կարելի է ծանոթանալ այստեղ: