ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պետբյուջեի հաշվին ինչ արժողության ավտոմեքենա է վարում Գագիկ Հարությունյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ կառավարությունում խոսում են ծառայողական մեքենաները կրճատելու մասին, հայաստանյան մի շարք պետական գերատեսչություններ շռայլ ծախսերով ուղղակի վատնում են պետական բյուջեի միջոցները: Նման օրինակ է նաեւ նորաստեղծ բարձրագույն դատական խորհուրդը, որի նախագահը ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն է: «ՀՀ դատական դեպարտամենտ» ՊԿՀ-ն նորաստեղծ բարձրագույն դատական խորհուրդի համար օրեր առաջ գնել է բոլորովին նոր ավտոմեքենաներ, որոնց համար ընդհանուր ծախսել է 38 մլն 56 հազար 750 դրամ:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:

Հ. Գ. Ի դեպ այս հրապարակումից հետո մեզ զանգահարում է ինչ-որ քաղաքացի, ով ամենայն հավանականությամբ Գագիկ Հարությունյանի «մտերիմներից է», և պնդում է, որ երկու շաբաթ առաջ տեսել, թե ինչպես է Գագիկ Հարությունյանը «վեշերը հավաքում» և լքում առանձնատունը: Երկարատև զրույցից հետո նա նշեց, որ ինքը Արա Կարապետյանն է, ինչը, սակայն, խիստ կասկածելի է:




Լրահոս