Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի ուղերձը 2018թ. Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա առթիվ.

«Առողջ մոլորակը կարևոր է բարգավաճ և խաղաղ ապագայի համար:

Մենք բոլորս դերակատարում ունենք մեր միակ տան պահպանության հարցում:

Սակայն, դժվար է իմանալ՝ թե ինչ է անհրաժեշտ անել կամ որտեղից է պետք սկսել:

Այդ պատճառով այս տարվա «Շրջակա միջավայրի համաշխարհային օր»-ը մեկ պահանջ ունի:

Վե´րջ տանք պլաստմասսե թափոններով աղտոտվածությանը:

Երկիր մոլորակը հեղեղված է վնասակար պլաստմասսե թափոններով:

Յուրաքանչյուր տարի ավելի քան 8 միլիոն տոննա աղբ է լցվում օվկիանոսներ:

Ծովերում միկրոպլաստիկների թիվը գերազանցում է մեր գալակտիկայում աստղերի քանակը:

Հեռավոր կղզիներից մինչև Արկտիկա չի մնացել անձեռնմխելի մի վայր:

Եթե ներկայիս տեմպերով շարունակենք, մինչև 2050 թվականը օվկիանոսներում ավելի շատ պլաստմասսա կլինի, քան ձկներ:

Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա կարգախոսն է՝ հրաժարվե´ք միանվագ օգտագործման պլաստմասսե առարկաներից:

Մերժե´ք այն ամենը, ինչ չեք կարող վերօգտագործել:

Միասին մենք կարող ենք ճանապարհ հարթել դեպի ավելի մաքուր ու կանաչ աշխարհ»:

ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության 
երևանյան գրասենյակի ղեկավար




Լրահոս