«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ որպես Սյունիքի կամ Արմավիրի մարզպետի հավանական թեկնածու քննարկվում է ԱԱԾ պետի նախկին առաջին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանի թեկնածությունը: Սյունիքի և Արմավիրի մարզպետների պաշտոնները շարունակում են թափուր մնալ, քանի որ այդ պաշտոններում թեկնածուներ պետք է առաջադրի «Ծառուկյան» դաշինքը:
Քիչ հավանական է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է մարզպետ նշանակել մի մարդու, ում անունն անմիջականորեն է կապված 2008թ. մարտի 1-ի սպանդի կազմակերպման հետ: Ավելացնենք նաև, որ Եպիսկոպոսյանը հեղինակություն չէր վայելում նաև ԱԱԾ-ում, որտեղ գործից անտեղյակի և խիստ կոռումպացվածի ու դավաճանի համբավ ուներ»:
Ավելի մանրամասն՝ թերթի ասօրվա համարում: