
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել ոստիկանության բաժնի պետեր նշանակելու մասին:
ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասաց, որ ՀՀ ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է անցել ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Արթուր Մկրտչյանը:
ՀՀ ոստիկանության պետի մեկ այլ հրամանով Ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ է նշանակվել Հայկ Թումանյանը:
Նշենք, որ Հայկ Թումանյանը նախկինում զբաղեցնում էր Ոստիկանության Իջևանի բաժնի պետի պաշտոնը:
Փոփոխություններ են արվել նաև ոստիկանության Արմավիրի և Արարատի բաժիններում:
«Ոստիկանապետի հրամաններով՝ Արմավիրի բաժնի պետ է նշանակվել Արարատի բաժնի արդեն նախկին պետ գնդապետ Դավիթ Սարգսյանը, իսկ Արարատի պետ է նշանակվել Երևանի կենտրոնի բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Վահան Աղգաշյանը»,-ասաց Էդգար Ջանոյանը: