Հայտարարություն բերեք, ցույց տվեք, որ ես Սերժ Սարգսյանի անունը տվել եմ. Սփյուռքի նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը հերքում է, որ ժամանակին ասել է, թե կսատարի Սերժ Սարգսյանին:

Այսօր լրագրողների հետ զրույցում նա անդրադարձավ մամուլի հրապարակումներին, ըստ որի՝ 2012թ.-ին իր համախոհների հետ հիմնել է «Ժողովրդավարական Հայաստան» անունով երիտասարդական կուսակցություն, որի մասին տեղեկատվությունը բացակայում է իր ինքնակենսագրականում ու հայտարարել, թե կսատարի Սերժ Սարգսյանին:

«Նման հայտարարություն բերեք, ցույց տվեք, որ ես Սերժ Սարգսյանի անունը տվել եմ: Երկրորդ՝ ցույց տվեք, որ «Ժողովրդավարական Հայաստան» անունով կուսակցություն երբեւէ Հայաստանի պատմության մեջ գրանցվել է: Եղել է ընդամենը մեկ մամուլի ասուլիս, որում հայտարարվել է, որ մի խումբ 21 տարեկան երիտասարդներ ցանկանում են նոր կուսակցություն հիմնել այդ անունով: Սակայն թիմի ներսում շատ արագ խնդիրներ առաջացան, և մենք անգամ փաստաթղթերը չներկայացրինք պետռեգիստր»,-ասաց նա՝ հավելելով, որ դա շատ հեշտ կարելի է ստուգել:




Լրահոս