
«Արի տուն», «Իմ Հայաստան» և «Սփյուռք» ամառային դպրոց» ծրագրերը ժամանակավորապես հետաձգվում են: Դրանք կմեկնարկեն նախատեսված ժամանակից ավելի ուշ՝ սակայն բովանդակային առումով ավելի հարստացված ու վերանայված:
Լրագրողների հետ հանդիպմանժամանակ նշեց ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:
«Արի տուն» ծրագրի, «Իմ Հայաստան» փառատոնի և «Սփյուռք» ամառային դպրոց» ծրագրերն արդեն ընթացքի մեջ են, բյուջեները հաստատված են: Եվ մենք կամ պետք է չեղարկեինք դրանք, կամ հետաձգեինք: Լավագույն լուծման եկանք՝ ծրագրերը ժամանակավորապես հետաձգեցինք: Դրանք կիրականացվեն, բայց ոչ հունիսի 17-ից: Մենք հավուր պատշաճի կպատրաստվենք դրանց»,-ասաց նախարար Հայրապետյանն ու հավելեց, որ նոր ժամկետները կհրապարակեն մոտ ժամանակում: