Երեկ լրագրողների հետ զրույցում Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը, անդրադառնալով չաշարահումներին, հայտնեց, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ԱԱԾ-ն ևս ուսումնասիրություններ է կատարում, եւ արդեն կան երկու դեպքեր, որոնք գտնվում են այդ կառույցի ուշադրության կենտրոնում: Իսկ թե կոնկրետ որ ոլորտների հետ է կապված կամ արդյոք նախկին նախարարի գործունեւթյան հետ է կապված, նախարարը չմանրամասնեց` նշելով, թե այլ հարցեր տվեք:
«Ժողովուրդ» օրաթերթը Արտակարգ իրավիճակների նախարարության գործունեւթյան հետ կապված մի քանի հարցեր ուղղեց նախարարին:
-Պարոն Ռոստոմյան. անցած տարի թեժ ամռան, ինչպես նաեւ մարդկային գործոնի արդյունքում անտառներ այրվեցին: Այս իրավիճակից խուսափելու համար, ի՞նչ քայլեր եք իրականացնում կոնկրետ, կասե՞ք:
-Բավական լայնածավալ աշխատանք են սկսել կանխարգելելու ուղղությամբ:
-Կոնկրետ կասե՞ք` ի՞նչ լայնածավալ աշխատանքների մասին է խոսքը:
-Բոլոր սորաբաժանումների եւ ոչ միայն ԱԻՆ-ի ներկայացուցիչներին, այլ համապատասխան ովքեր ներգրավված են ընդհանուր պաշտպանության հակահրդեհային գործընթացին, բոլոր այդ պրատակոլների քննարկում, ներդնում:
-Վստա՞հ եք, որ ձեր քննարկումները օգուտ կտան, որ ամռանը անցած տարվա նման փաստի առաջ չեք կանգնի:
-Արտակարգ իրավիճակների հետ չենք բախվելու, անտառ չենք կորցնելու:
-Ի՞նչ եք անում կոնկրետ գազալցակայանների մասով:
– Շարժական գազալցակայնները մեր կողմից ստացել են բացասական եզրակացություն: Այսինքն` շարժական գազալցակայան չի լինելու այն մասով, որը մեր գորառույթներն են, բայց վերջնական գործառույթները տեղական ինքնակառավարման մարմինների` ՏԻՄ-երի գործառույթների մեջ է:
-Իրար վրա գցելով` հարց չենք լուծի, հիմա դուք ի՞նչ քայլեր եք պատրաստվում ՏԻՄ-երի հետ համատեղ իրականացնել ոլորտի անվտանգությունը ապահովելու համար:
-Այսօր` խորհրդակցության ժամանակ, հանձնարականը տվել ենք աշխատակազմի ղեկավարին եւ պետական հրդեհային տեխնիկական անվտանգության տեսչության պետին, որպեսզի իրենք կազմեն տարածքային նախարարին ուղղված նամակը, որում մենք խնդրում ենք տարածքային կառավարման նախարարին, որ հստակ հանձնարականները իջեցվեն մարզպետներին , որպեսզի մարզերում իրենք զբաղվեն շարժական գազալցակայանների հսկողությամբ: Մեր խնդիրն այն է, որ շարժական գազալցակայանները գազի տեղափոխում իրականացնեն, չզբաղվեն առեւտրով:
Քնար Մանուկյան