ԵԼՔ խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, թե դեռ որոշում չունեն՝ ով կլիի խմբակցության ղեկավար: Լենա Նազարյանն ասաց, որ ՔՊ-ն ցանկանում է իրեն տեսնել խմբակցության ղեկավարի պաշտոնում, իսկ Լուսավոր Հայաստանը՝ Էդմոն Մարուքյանին: Ըստ նրա այս հարցերը հետին պլանում են, քանի դեռ չեն լուծվել ընտրություններին միասնական գնալ չգանալու հարցերը:
Նա տեղեկացրեց, որ առայժմ որոշում չկա, թե՝ արտահերթ ընտրություններին ՔՊ-ն առանձին է գնում ընտրություններին, թե՝ ԵԼՔ դաշինքով:
«Որոշում չունենք, բայց այդ հարցի շուրջ կան քննարկումներ խմբակցություններում եւ ավելի շատ կուսակցություններում, քանի որ այս հարցի համար անհրաժեշտ է կուսակցությունների ղեկավարների որոշումները»,-նշեց նա: