Դուք երբևէ նկատե՞լ եք, որ գրեթե բոլոր եվրոպական սրճարաններում հաճախորդներին միշտ առաջարկում են մեկ բաժակ էսպրեսոյից հետո ջուր ըմպել: Այս սովորույթն ունի բավականին գիտաբժշկական հիմք. պարզվում է, որ սուրճը միայն այդպես էլ պետք է ըմպել: Ահա պատճառը.
Բոլորը գիտեն, որ սուրճի մեջ կա կոֆեին: Դա ալկալոիդ է, որն ակնթարթորեն մեզ տալիս է առույգության զգացողություն: Բայց քչերը գիտեն, որ հատիկի մեջ կա նաև թեոբրոմին:
Երբ մենք սուրճ ենք խմում, այդ երկու նյութերը մեր օրգանիզմ են թափանցում միաժամանակ, բայց գործել սկսում են հերթով: Կոֆեինը գործում է միանգամից, իսկ թեոբրոմինը սկսում է աշխատել միայն 25 րոպե անց:
Կոֆեինը սկզբում նեղացնում է անոթները բոլոր օրգաններում՝ բացի երիկամներից: Երիկամներում անոթները, հակառակը՝ լայնանում են: Արդյունքում՝ Ձեր ճնշումը բարձրանում է, և Դուք ցանկանում եք միզել:
Ա՛յ, իսկ 30 րոպե հետո սկսում է Ձեր քունը տանել: Եվ ոմանք զգում են թեթև ձգումներ երիկամներում: Դա թեոբրոմինն է. ճնշումը մարմնում աճում է, իսկ երիկամներում՝ իջնում: Այստեղից էլ առաջանում է քնելու ցանկությունը:
Եվ ահա, որպեսզի չեզոքացնեք թեոբրոմինը, հենց դրա համար էլ սուրճ ըմպելուց հետո անհրաժեշտ է մի փոքր ջուր խմել:
Եթե սուրճից հետո ջուր խմեք, ճնշումը չի բարձրանա: Ավելի շուտ կբարձրանա, բայց ոչ այդքան արագ և ոչ այդքան կտրուկ:
Վերջապես, մտածեք ատամների մասին:
Սուրճի մեջ կա պիգմենտ, որը էմալը ներկում է շագանակադեղին երանգով: Եթե սուրճից հետո ջուր խմեք, այն չի հասցնի ներծծվել ատամների մեջ: Եվ ատամները կլինեն այնքան սպիտակ, որքան որ պետք է լինեն: