
Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի նիստ: Ավանդաբար հինգշաբթի օրերը անցկացվող նիստը տեղի է ունեցել այսօր : Նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, թե նիստում քննարկվել է նոր կառավարության ծրագրի վերաբերյալ իրենց դիրքորոշումը.
«ՀՀԿ-ն չի խոչընդոտի կառավարության ծրագրի ընդունումը, անհրաժեշտ ձայները կապահովի: Ինչպես վարվեց մայիսի 8-ին, այս անգամ ևս արհեստական խոչընդոտներ չենք առաջացնի: Կառավարության ծրագրի բովանդակության մասով մենք գտնում ենք, որ սա լայն երազանքների, ցանկությունների, բաժակաճառերի ժողովածու է, բայց ոչ արհեստավարժ կառավարության ծրագիր», – նշեց նա: