«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ով այդ պաշտոնը զբաղեցնում է երրորդ ժամկետն անընդմեջ և ցանկություն ուներ վերընտրվել նաև 2020թ. նախագահական ընտրություններում, հիմա այլևս հասկանում է, որ պետք է իրավահաջորդ գտնի: Սահակյանը կորցրել է իր վաղեմի ազդեցությունը ոչ միայն Ստեփանակերտում, այլ նաև Երևանում: Եթե նախկինում նա ակտիվորեն միջամտում էր Հայաստանի ներքաղաքական զարգացումներին՝ լուծելով իշխանության համար կարևորագույն հարցեր, թավշյա հեղափոխությունից հետո ինքն է ակնկալում Հայաստանի իշխանության միջամտությունը՝ իր դիրքերն ամրապնդելու հարցում:
Ավել մանրամասն՝ թերթ այսօրվա համարում: