Ռոբերտ Քոչարյանը կգնա՞ հարցաքննության. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին շատ է խոսվում այն մասին, որ Մարտի 1-ի գործի շրջանակներում հարցաքննության են կանչվելու մի շարք նախկին ու ներկա պաշտոնյաներ, այդ թվում այդ ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Արդյոք Քոչարյանը կգնա՞ հարցաքննության. «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասել է. «Ես այդպիսի տեղեկություն չունեմ»: Սողոմոնյանը հրաժարվել է նշել, թե արդյոք Ռ. Քոչարյանը պատրաստվում է այս հարցով որեւէ հայտարարություն անել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ իր անունը պարբերաբար շոշափվում է Մարտի 1-ի շրջանակում:

Ավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթ այսօրվա համարում:




Լրահոս