
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանն ու Հայկ Կոնջորյանը երաշխավորություն են ստորագրել Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին։ Այս մասին հայտնում է Ալեն Սիմոնյանը:
«Քիչ առաջ ես եւ ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանը ստորագրեցինք երաշխավորություն` Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին: Հուսանք` արդեն այսօր Գեւորգը կլինի ազատության մեջ»: