ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ անի, որ աներն ապրում է Էրեբունիում. ինքն ո՞վ է, որ հրահանգ տա. Մուրադ Մուրադյանը՝ Մասիսի քաղաքապետի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանին վստահեցրել է, թե ինքը կապ չի ունեցել Էրեբունիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կազմակերպման հետ, որի պատճառով օրեր առաջ ձերբբակալվել էր: Ինչպե հայտնի է՝ հենց Մուրադյանն էր նախաձեռնել նրան ազատելու համար ստորագրահավաքը:

«Քաղաքապետը այնտեղ չի եղել, ես իր հետ խոսել եմ: Մասիսի քաղաքապետը գյուղի տղա է, հինգ-վեց տարի է` փեսա է դարձել, ինքն ո՞վ է, որ Էրեբունի համայնքում հրահանգ տվող լինի: Ի՞նչ անի, որ աներն ապրում է Էրեբունի համայնքում», – նշեց նա:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս