
Կառավարության կազմը երեկ կրկին համալրվեց: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված չորս նշանակումներից միայն մեկի անունն էր թերեւս ավելի շատ հայտնի հանրությանը: Սերգեյ Խաչատրյանը, որը հանդիսանում է հասարակության կողմից քննադատված նախագծերի հիմնական հեղինակը, կրկին նշանակվեց առողջապահության նախարարի տեղակալ:
Ընդգծենք, որ նա դեղերի` դեղատոմսով վաճառքի որոշման առաջին ջատագովներից էր, բացի այդ, նրա նախագծերից էր նաեւ հանրային վայրերում ծխելն արգելող, դրա դիմաց ահռելի տուգանքներ կիրառելու նախաձեռնությունը, որ եւս հանրության դիմադրությանն արժանացավ: Ընդ որում` «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Ս. Խաչատրյանը հանդիսանում է նաեւ ՀՀԿ անդամ: