Արմեն Սարգսյանը դիմել է Սահմանադրական դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու իրավական ակտերի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը պարզելու նպատակով:

«Վերջին շրջանում տարբեր մասնագիտական քննարկումներ ծավալվեցին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու գործընթացի մանրամասների եւ ժամկետների վերաբերյալ: ՀՀ Սահմանադրությամբ՝ Սահմանադրական դատարանի դատավորների թեկնա¬ծու¬ների ընտրության եւ առաջադրման մանրամասները, այդ թվում` ժամկետներ սահմանված չեն, եւ դրանց սահմանումը սահմանադիրը հստակ վերապահել է երկու իրավական ակտերի, այն է՝ «Սահմանա¬դրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրեն¬քին եւ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքին:

Ի կատարումն Սահմանադրության նշված պահանջի՝ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահ¬մա¬նադրական օրենքով սահմանվել է նշված գործընթացի կազմակերպման վեցամսյա ժամկետ: Այսինքն, օրենսդիրը դիտարկել է, որ համա¬պա-տասխան գործընթացը կարող է տեւել ընդհուպ մինչեւ վեց ամիս, եւ այդ ժամ¬կետը նախատեսված է այն իրավական ակտով, որը, Սահմանադրության կարգավորում¬ներից ելնելով, կարող էր նման ժամկետ սահմանել: Սակայն «Ազգային ժողովի կանոնա¬կարգ» ՀՀ սահմանադրական օրենքով նախատեսվել են մեկամսյա եւ տասնօրյա ժամկետներ, որոնց սահմանադրաիրավական հիմքը, ինչպես նաեւ անհրաժեշտության եւ ողջամտության հիմնավորումը մեր գնահատմամբ բացակայում է:

Պետք է նկատել նաեւ, որ վեց ամիս ժամկետը ողջամիտ եւ տրա¬մաբանական է նաեւ այն պատճառաբանությամբ, որ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման եւ ընտրության գործընթացն ընդգրկում է երեք առան¬ձին գործառույթ՝ երեք մարմնի կողմից: Հաշվի առնելով Սահմանադրական դատարանի գործառույթները եւ դրա¬նից բխող՝ դատավորի պարտականություններն ու պատասխանատվության շրջանակը, ինչպես նաեւ միջ¬ազ¬գային փորձում ընդունված մոտեցումները՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրումը չի կարող եւ չպետք է լինի նման սեղմ ժամկետներում՝ առանց պատշաճ ուսումնասիրման գործընթացի: Հակառակ մոտեցումն ինքնին կարող է խաթարել ողջ գործընթացի էությունը: Նման գործընթացի կազմակերպումը, հաշվի առնելով Սահմանադրական դատարանի դատավորի առաքելությունն ու գործառույթները, առավել քան ողջամիտ եւ տրամաբանական է վեցամսյա ժամկետի շրջանակներում դիտարկելը:

Միաժամանակ «Ազգային ժողովի կանոնա¬կարգ» ՀՀ սահմանադրական օրենքով նախատեսված խնդրո առարկա ժամկետները ոչ միայն ողջամտության խնդիր են առաջացնում, այլեւ, ինչպես նշվեց, Սահմանադրությանը համապատասխանության, քանի որ Սահմանադրությամբ հստակ սահմանվել են այն իրավական ակտերը, որոնք պետք է կարգավորեին նշված մանրամասները, ինչը չէր կարող կատարվել «Ազգային ժողովի կանոնա¬կարգ» ՀՀ սահմանադրական օրենքով, այլ բացառապես «Սահմանա-դրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրեն¬քով եւ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով:

Այս եւ համապատասխան դիմումում ներկայացված այլ հիմնավորումներից ելնելով եւ ղեկավարվելով Սահմանադրությամբ ինձ վերապահված լիազորություններով՝ դիմում եմ ներկայացրել Սահմանադրական դատարան՝ նշված իրավական ակտերի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը պարզելու նպատակով»:




Լրահոս