Կարբիում հնչած կրակոցների դեպքով կա ևս 2 ձերբակալված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ տեղեկություն է ստացվել, որ մայիսի 27-ին Կարբի գյուղում տեղի ունեցած ծեծկռտուքին մասնակից են եղել նաև 1982 թ. ծնված Գուրգեն Ն.-ն և 1986 թ. ծնված Օգսեն Ն.-ն, ովքեր որպես զենք օգտագործվող փայտյա մահակներով ուրիշի գույքի վնասմամբ, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը:

Ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 5-ին Գուրգեն Ն.-ն և Օգսեն Ն.-ն ներկայացել են ոստիկանության Աշտարակի բաժին, այնուհետև ներկայացվել է նախաքննական մարմնին: Նրանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել:
Գուրգեն Ն.-ն և Օգսեն Ն.-ն ձերբակալված են:
Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս