«Չղջիկները» փակել են Սոթքի ոսկու հանքավայրի մուտքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Սոթքի ոսկու հանքի մուտքը փակ է: «Չղջիկների» հետ կապ ունեցող անձինք փակել են հանքի մուտքը, ըստ այդմ՝ խոչընդոտելով ձեռնարկության աշխատանքը: Ինչպես հայտնի դարձավ Armlur.am-ին, նրանք  GeoProMining Gold ընկերությունից պահանջում են մարդկանց աշխատանքի ընդունել իրենց ցուցումով: Նրանք կարծում են, որ ընկերությունում աշխատելու համար  կադրերի ընտրությունը պետք է իրականացվի իրենց որոշմամբ:

Ընդգծենք, որ GeoProMining ընկերության և այսպես կոչված «չղջիկների» միջև կոնֆլիկտը սկսվել է վաղուց: Այդ մարդկանց անօրինական բիզնեսին վերջ տալու բոլոր փորձերը հանդիպում են դիմադրության և այն պատճառաբանությանը, որ դա իրականացվում է կարիքից դրդված: Մեր տեղեկություններով, ներկայումս ընկերության ղեկավարությունը բանակցություններ է տանում տեղի ակտիվիստների հետ՝ տեղական ոստիկանության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Մեզ հետ զրույցում GeoProMining ընկերությունից հաստատեցին կոնֆլիկտի առկայության մասին տեղեկությունը, որը կաթվածահար է անում ընկերության աշխատանքը: Ընկերությունից հույս հայտնեցին, որ համապատասխան մարմինները կկարողանան  չեզոքացնել «չղջիկների» ակտիվությունը:




Լրահոս