ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վահե Հակոբյանը սեփական շահերն ունի. Սիսիանի բնակիչը դիմում է Նիկոլ Փաշինյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա իր համարում հայտնել էր, որ «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն լուծարելու գործընթացը կանխելու հարցում Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը որեւէ քայլ չի անում, քանի որ սեփական շահերն ունի: Հիշեցնենք, որ «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն լուծարելու մասին որոշումը կայացվել էր դեռեւս նախորդ կառավարության օրոք` ապրիլի 12-ին: Դրանից հետո բնակիչները բողոքի ցույցեր էին անցկացրել: Ավելի ուշ դիմում էր հասցեագրվել արդեն նոր կառավարությանը լուծարման գործընթացը կասեցնելու համար: Շուտով պարզ կլինի բուժկենտրոնի ճակատագիրը:

«Իրավաբան» ՍՊԸ տնօրեն Ներսես Խաչատրյանն ArmLur.am-ի հետ զրույցում նշեց` տեղեկություններ կան, որ մարզպետ Վահե Հակոբյանը ցանկանում է բուժկենտրոնի տեղում լաբորատորիա բացել, այդ իսկ պատճառով ոչինչ չի ձեռնարկում` լուծարման գործընթացը կանխելու համար:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:

Մերի Մարտիրոսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս