Համատիրությունները կլուծարվեն. ինչ է նախատեսում նոր նախագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում համատիրության ինստիտուտը առաջիկայում կվերանա: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ արդարադատության նախարարությունը որոշման նախագիծ է մշակել, ըստ որի` համատիրությունները լուծարվելու են: Սա լուրջ մտահոգություններ է առաջացրել համատիրության աշխատողների, հատկապես նախագահների մոտ:

Նախատեսվելու է ժամկետ` 6 ամիս, սեփականատերերի կողմից կառավարման մարմին ընտրելու համար, իսկ մինչ այդ գործելու են համատիրությունները:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դրանք լուծարելու պատճառն այն է, որ համատիրության ներկայացուցիչները պատշաճ չեն իրականացնում իրենց իրավասությունները, չեն ապահովում անհրաժեշտ տեղեկատվություն եւ սեփականատերերի չեն հրավիրում ժողովների:

Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում։




Լրահոս