«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո խոշոր տնտեսվարող ընկերությունների տնօրեններ որոշել են կարգի բերել իրենց թղթաբանությունը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նրանք իրենց իրավաբանների աջակցությամբ սեփական նախաձեռնությամբ այցելում են Երեւանի քաղաքապետարան, նաեւ այն համայնքապետարաններ, որտեղ իրենց ընկերություններն են տեղակայված, եւ որոշակի ճշտումներ անում գույքի եւ հողի հարկերի վերաբերյալ: Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ նրանք հետաքրքրվում են` արդյոք պայմանագրերը օրինական են կնքված կամ ամեն ինչ ճիշտ է հաշվարկված, ճիշտ է գոտիավորված, թե ոչ:
Ավելին` նրանք հնարավորինս փորձում են իրենց «ապահովագրել» նախկինում կատարած սխալներից: Ի վերջո, նախկինում դեպքեր են եղել, երբ բանավոր կերպով երկուստեք ձեռնտու տարբերակով պայմանավորվել են տեղական հարկերի դրույքաչափերի ուղղությամբ: Իսկ հիմա մեծ արագությամբ ամեն բան անում են, որպեսզի նոր իշխանությունները իրենց վրա «կեղտ» չբռնեն ու շտկեն իրավիճակը:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: