Վահրամ Շահինյանի հրաժարականին այլ դիմում կհաջորդի՞. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը հրաժարական է ներկայացրել: «Ստեղծված հանգամանքների բերումով այլեւս նպատակահարմար չեմ գտնում շարունակել իմ հետագա ծառայությունը»,- նշել է նա: Հիմա նրա դիմումը կքննարկվի հունիսի 8-ին ՀՀ կառավարության նիստում, եւ պարզ կլինի` ընդունում է նորանշանակ վարչապետը ՀՔԾ պետի հրաժարականը, թե ոչ:

Չի բացառվում, որ ՀՔԾ պետի հրաժարականից հետո նաեւ աշխատանքից ազատման դիմում կներկայացնի «Սասնա ծռեր» խմբավորման գործով քննչական խմբի, ինչպես նաեւ Մարտի 1-ի քննչական խմբի ղեկավար, արդարադատության գնդապետ Էդիկ Հակոբյանը: Ի վերջո, նրա աշխատանքից որոշակի դժգոհություն կա: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց Հակոբյանին, սակայն նա, լսելով հարցը, չպատասխանեց` հորդորելով դիմել ՀՔԾ լրատվական ծառայություն:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս