Յունիստրիմ բանկի կապիտալը գերազանցել է 1 մլրդ ռուբլին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2018 թվականի մայիսի 1–ի դրությամբ, Յունիստրիմ բանկի կապիտալը կազմել է ավելի քան 1 մլրդ ռուբլի: Н1.0 կապիտալի բավարարության նորմատիվը կազմել է 20,93% (նվազագույն ընդունելի ցուցանիշը` 8%), Н2 ակնթարթային լիկվիդայնության նորմատիվը կազմել է 94,43% (նվազագույն ընդունելի ցուցանիշը`15%), Н3 ընթացիկ լիկվիդայնության նորմատիվը կազմել է 116,04% (նվազագույն ընդունելի ցուցանիշը` 50%)։ Ոչ պակաս, քան 1 մլրդ ռուբլու չափով կապիտալի առկայությունը պարտադիր պահանջ է բանկի կողմից ունիվերսալ արտոնագիր ստանալու համար` «Բանկերի և բանկային գործունեության» Ռուսաստանի Դաշնության 395-1 օրենքի համաձայն:
Դեպի ԱՊՀ երկրներ Յունիստրիմ միջազգային վճարային համակարգով 2018թ.-ի առաջին եռամսյակում կատարված դրամական փոխանցումների ծավալն աճել է 12%-ով։ Ռուսաստանի ենտրոնական բանկի տվյալներով, հաշյունիբանկվետու ժամանակահատվածում Յունիստրիմի բաժնեմասը Ռուսաստանից կատարված անդրսահմանային փոխանցումների մասով կազմել է 30% (այդ թվում` ԱՊՀ երկրներ` 29%)։ Առավել նշանակալի ուղղությունների թվում ծավալների առավելագույն աճ է նշվում դեպի ԱՊՀ երկրներ և Վրաստան` Հայաստան (+21%), Վրաստան (+19%), Ղրղըզստան (+14%), ինչպես նաև` Սլովակիա (+38%), Վիետնամ (+20%), Ֆիլիպիններ (+16%)։ Բանկի շահույթն ըստ 2018 թվականի առաջին եռամսյակի հաշվետվության տվյալների գերազանցել է 50.6 մլն ռուբլի։

«Ունիվերսալ արտոնագիրն անհրաժեշտ է Յունիստրիմ բանկի և վճարային համակարգի հետագա հաջող զարգացման համար։ Դա թույլ է տալիս բարձրորակ ծառայություններ մատուցել բոլոր ուղղություններով և ստեղծել լավագույն շուկայական փորձին համապատասխան նոր պրոդուկտներ»,– նշել է Յունիստրիմ բանկի Վարչության նախագահ Կիրիլ Պալչունը։

«Ղեկավարության հաջող աշխատանքի շնորհիվ, Յունիստրիմը զգալի ֆինանսական արդյունքներ է գրանցել 2017թ.-ին և շարունակում է դրանք ցույց տալ այս տարի ևս։ Այսպես, կապիտալի շահութաբերությունը 2018թ.-ի մայիսի 1–ի դրությամբ կազմել է 15.73%։ Հաշվի առնելով դա` մենք մայիսին որոշում ենք կայացրել ավարտին հասցնել bանկի կապիտալացումը` ունիվերսալ արտոնաֆրի պահանջներին համապատասխանելու և հետագա արդյունավետ զարգացումն ապահովելու նպատակով»,– եզրափակել է Յունիստրիմ բանկի տնօրենների խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը:
Յունիստրիմն ակտիվ զարգացնում է սպասարկման սեփական ցանցը Ռուսաստանում։ Այսպես, բանկի սպասարկման կետերի քանակն ավելացել է 35-ով և կազմել է 314։ Այս տարի Յունիստրիմ փոխանցումները հասանելի են դարձել «ՍՎՅԱԶՆՈՅ» ցանցում («Սվյազնոյ Լոգիստիկա» ԲԸ)։ Դրանք ավելի քան 2800 հարմարավետ սրահներ են Ռուսաստանի 1030 քաղաքաներում։ Յունիստրիմը նաև հաջողությամբ իրականացնում է դրամական փոխանցումների իրականացման համատեղ ծրագիր Tele2 ընկերության հետ:
Յունիստրիմ բանկի VISA–ի քարտերի թիվն աճել է գրեթե 5 անգամ` 2017թ.-ին գերազանցելով 100 000–ը։
Յունիստրիմի բիզնեսի զարգացման կարևոր ուղղություններից մեկն իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների հաշվարկադրամարկղային սպասարկումն է։ Բանկն առաջարկում է հաշվարկադրամարկղային սպասարկման ծառայությունների ամբողջական փաթեթ` հաշվի բացում, աշխատավարձային նախագծեր գրավիչ պայմաններով, բանկային արկղերի վարձակալություն, ինտերնետ բանկինգ, առևտրային և ինտերնետ էքվայրինգ, ինչպես նաև ինկասացիայի ծառայություններ։




Լրահոս